23 Դեկտեմբեր, Բշ
Մարդը վաճառեց իր աղավնուն: Նրան հեռու-հեռու տարան: Սակայն, նա, միևնույն է, տուն վերադարձավ:
Տեսավ նրան մարդն ու մտածեց. «Աղավնին հասարակ թռչուն է, բայց նույնիսկ նա՛ է դեպի իր հայրենիք ձգտում: Իսկ ես մարդ եմ, բայց բոլորովին մոռացել եմ հարազատ տանս մասին…»
Եվ գնաց եկեղեցի, որը Երկնային տան երկրային դուռն է:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը