23 Նոյեմբեր, Շբ
Ոմն Հովհան` Ղոկիոն քաղաքից, մանկությունից հյուսնություն սովորեց, և երբ լրացավ նրա քսանհինգ տարին, մտավ վանքի միաբանություն և նրանց հետ մնաց հինգ տարի: Հետո մենակյաց դարձավ Ղոկիոնի լեռներում և իր համար երեք խրճիթ կառուցեց: Մեջտեղի խրճիթում աղոթքի էր կանգնում, մյուսում մարմնական կարիքներն էր հոգում, իսկ երրորդում նստում և գործում էր: Սա երեսուն տարի արգելական եղավ և միայն պատուհանից էր վերցնում անհրաժեշտ բաները: Եվ արժանի եղավ ստանալու աստվածագիտության շնորհները: Սա հանդիմանեց Մաքսիմիանոս Հալածիչին, թե նա չի կարող հաղթել նրանց, ովքեր Գալիլիացու հավատքի մեջ են: Եվ նրա անունը հռչակվեց ողջ երկրով մեկ, թե երանելի Հովհանը Աստծո շնորհների գիտակ է:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016