23 Նոյեմբեր, Շբ
Մի անհավատ երիտասարդ քրիստոնյայի ներկայությամբ ծաղրանքով արտահայտվեց Աստվածաշնչի արժանահավատության վերաբերյալ՝ ասելով, թե դրա առանձին մասերի հեղինակները վերջնականորեն հաստատված չեն:
- Ասա, խնդրեմ, թե ով է բազմապատկման աղյուսակի հեղինակը,- հարցրեց քրիստոնյան:
Երիտասարդը մտածեց ու խոստովանեց, որ չգիտի:
- Այդ դեպքում արդյո՞ք հիմարություն չէ հավատալ այդ աղյուսակի ճշմարտացիությանն ու օգտվել դրանից, երբ չգիտես, թե ով է այն կազմել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի