25 Նոյեմբեր, Բշ
Օրերից մի օր մի մարդ երազ տեսավ: Երազում նա տեսավ՝ կարծես թե քայլում է ավազե ափի վրայով, իսկ նրա կողքով քայլում էր Աստված: Երկնքում նշմարվում էին նրա կյանքից պատկերներ և յուրաքանչյուր պատկերից հետո նա ավազի վրա տեսնում էր հետքերի երկու շղթա՝ մեկը իր ոտնահետքերն էին, մյուսը՝ Աստծո:
Երբ նրա առջև երևաց իր կյանքից վերջին դրվագը, նա նայեց ոտնահետքերին և տեսավ, որ հաճախ նրա կյանքի ընթացքում ոտնահետքերի միայն մի շղթա էր: Նկատեց նաև, որ դրանք իր կյանքի ամենածանր և դժբախտ ժամանակների հետ էին համընկնում:
Մարդը վշտացավ և հարցրեց Աստծուն.
- Դու չէիր, որ ասում էիր, եթե ես գնամ քո ասած ճանապարհով, դու ինձ մենակ չես թողնի: Բայց ես նկատեցի, որ իմ կյանքի ամենածանր պահերին միայն ոտնահետքերի մի շղթա էր ավազի վրա երևում: Ինչո՞ւ դու ինձ լքեցիր, երբ ես ամենաշատը քո կարիքն ունեի:
Աստված պատասխանեց.
- Իմ զավա´կ: Ես սիրում եմ քեզ և երբեք քեզ չեմ լքի: Երբ քո կյանքում վիշտ էր և փորձություններ, քո ճանապարհի վրա միայն ոտնահետքերի մեկ շղթա էր տարածվում, որովհետև այդ ժամանակ ես քեզ իմ ձեռքերի վրա էի տանում: