25 Նոյեմբեր, Բշ
Հիմարությանը խորհուրդ տվեցին խելամիտ դառնալ: Իսկ նա, լսելու փոխարեն, ասաց.
- Մի տես, թե ով է խորհուրդ տալիս: Հենց ինքը, վերջերս, իր թեթևամտության պատճառով, դժբախտության մեջ էր ընկնելու: Մյուսը, դիսերտացիան պաշտպանելու փոխարեն, գործարար դարձավ: Իսկ մյուսներն իրենք էլ խելք հավաքելու կարիք ունեն: Ոչ, ես կսպասեմ մինչև իսկապես խելացի մեկն ինձ դա ասի:
Այդպես էլ մինչև այժմ սպասում է: Չնայած որ վաղուց արդեն կարող էր խելացի դառնալ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի