Սեպտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ադամյան Սիրանուշին (58 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր ֆրանսահայ Քրիստինե Բարսեղյանը: Տիկին Սիրանուշն իր որդու՝ Շահբազյան Մարութի (34 տ.) հետ բնակվում է Ավանի Իսահակյան թաղ. 3/2 շ. 17 հասցեում: «Տղայիս վաստակած գումարը չի բավարարում, որ վճարենք մեր կոմունալ վարձերը, մարենք կուտակված պարտքերը և լուծենք առողջական խնդիրներս: Շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցեցին և օգնության ձեռք մեկնեցին ընտանիքիս»,- ասաց ընտանիքի մայրը:
Սերը մերձավորի հանդեպ սրբերի կողմից ընդունվել է որպես մեծագույն և բացարձակ պատվիրան, որի վերաբերյալ աբբա Հովհաննեսն ասել է. «Հնարավոր չէ շենքը կառուցել՝ սկսելով այն կտուրից, այլ անհրաժեշտ է կառուցել՝ սկսելով հիմքից: Եվ երբ նրան հարցրին՝ ի՞նչ պետք է հասկանալ հիմք ասելով, նա պատասխանեց՝ հիմքը մերձավորն է և այդ հիմքի վրա են հիմնված Քրիստոսի պատվիրանները»:
Կարինե Սուգիկյան