23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր ասաց, թե գնաց մի անգամ մեծն Բարսեղ եպիսկոպոսը միաբանների վանքը և սովորականի պես վարդապետելուց հետո վանքի առաջնորդին ասաց. «Ունե՞ս այստեղ եղբայր, որ կամենում է ապրել»: Եվ նա ասաց. «Բոլորն են կամենում ապրել, հայր սուրբ»: Իսկ նա դարձյալ ասաց. «Ունե՞ս մեկը, որ ճշմարիտ հնազանդություն է ձեռք բերել»: Նա բերեց մի եղբոր և նրան ընթրիքի ժամին սպասավորության կարգեց սրբի առաջ: Եվ ընթրիքի ավարտից հետո եղբայրը, վերցնելով ջուրը, լցրեց սրբի ձեռքերին, և նա լվացվեց, և Բարսեղն ասաց նրան. «Այժմ բե՛ր, ես էլ քո ձեռքերին ջուր լցնեմ, որ լվացվես»: Իսկ նա հնազանդության պատճառով չհամարձակվեց ո՛չ ասել, այլ ձեռքերը պահելով` լվացվեց: Եվ սուրբը հույժ սիրեց նրան՝ կատարյալ հնազանդության համար, և ձեռնադրեց նրան քահանա և տարավ իր հետ: Այսպես սիրելի է հնազանդությունը մարդկանց և Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016