Հնազանդության մասին

Դարձյալ պատմեց նույն ծերը. «Հարցրեցի հոգու շինության վերաբերյալ եղբայրներից մեկին, որի անուն Անբակեռնե էր և որը տասնհինգ տարի ապրել էր միաբանների վանքում. մանավանդ որ բոլորի կողմից անարգվում և հալածվում էր թե՛ սեղան նստելիս և թե՛ վեր կենալիս, քանզի խիստ փոքրամարմին էր և անզուսպ լեզու ուներ: Եվ ես նրան ասացի. «Մի քեզ նայի՛ր, եղբա՛յր Անբակեռնե, ինչո՞ւ ամեն օր հալածվում ես սեղանակիցներից և շատ անգամ էլ անընթրել ես ննջում»: Իսկ նա ասաց. «Հավատա՛ ինձ, հա՛յր, եթե կրոնավորներին օրհնեմ, չեն համարձակվի ինձ այսպես տանջել, իսկ ես գիտեմ դրա մեծությունը, դրա համար էլ համբերում եմ, որովհետև ոսկին առանց փորձվելու չի կարող սրբվել»: Եվ այդպես Անբակեռնոսը մնում էր հալածանքների և ծաղրուծանակների մեջ: Եվ նույն տարի փոխվեց ի Տեր և վախճանի ժամին հայրերին ասաց. «Գոհանում եմ ձեզանից և Աստծուց, քանզի ես ձեր մեջ փորձվելով և ծաղրուծանակով հալածվելով իմ փրկության համար` փորձության չենթարկվեցի դևերից ահա արդեն տասնհինգ տարի»: Այսպես խոստովանեց այնտեղ գտնվող սուրբ հայրերի առաջ, և նրանք ասացին. «Արդարև` չեն փորձվում դևերից նրանք, ովքեր ուրացել են իրենց կամքը և հնազանդվել են ուրիշների կամքին, և ովքեր անարգ են եղել աշխարհի փառքից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.09.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․