2 Ապրիլ, Դշ, Մեծ պահքի ԼԱ օր

Հնազանդության մասին

Ոմն ծեր մի սուրբ աշակերտ ուներ, որը չափազանց հնազանդ էր, և որքան հակառակ և խոտորնակ բաներ ասեր ծերը` կատարում էր ամենայն ուրախությամբ, փութով, հավատով և սիրով: Երբ պետք էր լինում, ծերը նրան չուխա էր տալիս կարելու, և երբ կարում, վերջացնում էր, ծերը հարցնում էր և ասում. «Կարեցի՞ր, որդյա՛կ»: Եվ նա ասում էր. «Այո՛, կարեցի, հա՛յր»: Ծերը նրան ասում էր. «Տա՛ր և տո՛ւր այսինչ եղբորը»: Եվ նա նույն ուրախությամբ տանում էր, և ծերը էլի էր տալիս, և նա այս անում էր բազում անգամ: Եվ իր կյանքի բոլոր օրերին նա ո՛չ տրտմեց, ո՛չ ձանձրացավ, ո՛չ էլ անհնազանդության նշույլ ցույց տվեց հորը, և ինչ որ ասում էր նրան ծերը` լսում էր երանելի եղբայրը՝ որպես Աստծո բերանից:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

18.08.24

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․