4 Նոյեմբեր, Բշ
Մի բժիշկ շատ է տխրում և իր սենյակում աղոթում է Աստծուն ու ասում.
- Տե՛ր Աստված, օգնիր ինձ. արդեն երեք օր է` գումար չունենալու պատճառով չեմ կարողանում իմ երեխաների խնդրանքը կատարել:
Այդ րոպեին սենյակ է մտնում մի մարդ` նույնպես տխուր, բայց փոքր-ինչ զայրացած:
Բժիշկը հարցնում է.
- Ինչո՞ւ ես զայրացած.
Մարդը պատասխանում է.
- Ես չափից ավելի ծխում ու ալկոհոլ էի օգտագործում: Աստծուն խնդրեցի, որ ինձ ուժ ու կամք տա, գերբնական շնորհ և զորություն տա, որ կարողանամ քիչ ծխել կամ էլ կարողանամ այլևս չծխել: Բայց դրա փոխարեն հիվանդացա ու տկարացա: Թեև այս հիվանդությունը ինձ կոփում ու կամք է տալիս, բայց հիմա ոչ կարողանում եմ ծխել, ոչ էլ կարողանում եմ իմ ցանկացածի չափ խմել: Այժմ եկել եմ, որ ինձ բուժես ու հիվանդությունից ազատես:
Բժիշկը ժպտում է ու ասում.
- Ինչքան անքննելի են Աստծո գործերն ու ծրագրերը:
Հովհաննես Մանուկյան