Մի անգամ Իոհան Կոլովն իր վանական ուսուցչի մոտ գնաց: Ծերը, Իոհանին տեսնելով, մի չորացած ծառ վերցրեց ու հողի մեջ տնկելով՝ ասաց.
- Սա էլ քո հանձնարարությունն է. ամեն օր այնքան ժամանակ կջրես այս ծառը, մինչև որ պտուղ տա:
Իոհանն իր ուսուցչի կամքը կատարեց ու երկու տարի ջրեց այդ ծառը: Երրորդ տարում ծառը կենդանացավ ու պտուղ տվեց: Այնժամ ծերը քաղեց այդ պտուղն ու եկեղեցի տանելով՝ ասաց եղբայրներին.
- Ահա՛ հնազանդության պտուղը: Բոլորդ էլ եկեք ու համտեսեք այն:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի