Հոգեհանգիստ զորավար Անդրանիկի հիշատակին

Փետրվարի 25-ին ծննդյան 150 ամյակի առթիվ հոգեհանգստյան կարգ կատարվեց Եռաբլուր զինվորական պանթեոնում հանգչող զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմին:

ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ.Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ արարողությանը մասնակցում էր Եռաբլուրի ս. Վարդանանց նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:

Արարողությունը նախագահում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: Մասնակցում էր Երկրապահ կամավորականնների միության հոգևոր խորհրդատու Տ. Ահարոն աբեղա Շահվերդյանը:

Արարողությանը ներկա էին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանը, զինվորականներ, ազատամարտիկներ, ուսանողներ և այլք:

25.02.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․