Հոգեհանգստյան կարգ Սուրբ Սարգիս եկեղեցում

Այսօր` հունվարի 20-ին, ԱՀԹ առաջնորդնիստ ս. Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ ի հիշատակ փոքրիկ Սերյոժայի և Ավետիսյան ընտանիքի անդամների: Աղոթքի մեջ հիշվեցին նաև Հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինվորները: 
Արարողությունն անցկացրին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, Տ. Շահե քահանա Հայրապետյանը, Տ. Պարթև քահանա Մուրադյանը: 
Արարողության ավարտին Տ. Շահեն հավատացյալներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազանի մխիթարության խոսքերը՝ ցավակցություն հայտնելով թե՛ Ավետիսյանների հարազատներին, թե՛ ամբողջ հայությանը: Նա կոչ արեց լինել միասնական, ինչպես Սարդարապատում էինք, ինչպես Արցախում էինք, քանի որ վայրենու դաժանության ձեռագիրը դարերի ընթացքում չի փոխվում: 
«Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի»:


Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

20.01.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․