Հոգետես և սքանչելագործ հայրերի մասին

Պատմեց հայրերից մեկը և ասաց. «Նիկոպոլսի անապատում կար ոմն մենակյաց, որին մի աշխարհական էր սպասավորում: Քա­ղաքում մի մեծահարուստ և ամբարիշտ մարդ կար, որը մեռավ, և նրան հուղարկավորում էին եպիսկոպոսներն ու ողջ քաղաքը` ջահե­րով ու մոմերով: Իսկ մենակյացի աշակերտը սովորականի պես հաց տանելով` գտավ մենակյացին վախճանված, քանզի բորենին կերել էր նրան: Երեսի վրա ընկավ Տիրոջ առաջ և ասաց. «Վեր չեմ կենա, մինչև պատասխան չստանամ, թե ինչո՞ւ է այսպես, որ այն ամբարտավանն այդքան փառքով թաղվեց, իսկ սա, որ օր ու գիշեր Քեզ էր ծառայում` նման վախճան ունեցավ»: Եկավ հրեշտակը և ասաց նրան. «Այն ամ­բարիշտը մի բարի գործ արեց և ստացավ իր պարգևն այստեղ, քան­զի այնտեղ ոչ մի հանգիստ չի գտնելու, իսկ այս սուրբ մենակյացը, որ լի էր առաքինությամբ, մարդկորեն փոքր­ինչ հանցանքներ ուներ, դրանց դիմաց հատուցեց այստեղ, որպեսզի այնտեղ սրբված կանգնի Աստծո առաջ»: Հավատաց եղբայրը և փառավորեց Աստծուն՝ Նրա դատաստանների համար, որ ճշմարիտ են»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

05.09.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․