14 Մարտ, Ուր, Մեծ պահքի ԺԲ օր

Հոգևոր ընթերցանություն աղոթքից առաջ

- Հա՛յր, սիրտս չի ուրախանում աղոթելու մտքից: Երբ տեսնում եմ, որ ժամանակն անցնում է, իսկ ես ոչինչ չեմ անում, սկսում եմ թախծել ու վհատվել:

- Ընթերցո՞ւմ ես աղոթքից առաջ:

- Սովորաբար ոչ:

- Ինչո՞ւ: Մի՞թե չենք խոսել այն մասին, որ նախքան աղոթքը պետք է կարդալ, որպեսզի սիրտը քաղցրանա: Հոգևոր սնունդ չես ստանում, դրա համար էլ բերկրանք չես զգում: Աղոթքից առաջ Սուրբ Գրքից կամ «Հայսմավուրքից» մի փոքր ընթերցելը՝ անգամ երկու-երեք տող, ջերմացնում ու քաղցրացնում է սիրտը, և ախորժակ գրգռում հոգևորի նկատմամբ: Կենցաղային հոգսերը նահանջում են, և միտքը ուղղվում է աստվածայինին: «Հայսմավուրքը» քեզ տեղափոխում է անապատներ, և զգում ես, որ սուրբ հայրերի կողքին ես գտնվում[…]

- Հա՛յր, ես հայրաբանական գրքերի ընթերցանությանն ավելի շատ ժամանակ եմ հատկացնում, քան աղոթքին:

- Ավելի քիչ կարդա, բայց ավելի շատ քննիր քեզ ամեն օր և ավելի շատ աղոթիր: Այլապես, միայն ընթերցանությամբ, մարդը պտուղ չի տալիս, եթե չսկսի ջանք թափել ու չստանա Աստծու օգնությունն ու շնորհը: Հայրաբանական գրքերի ընթերցանությունն օգնում է այն ժամանակ, երբ նախորդում է աղոթքին: Ուստի կարդա այնքան, որքան անհրաժեշտ է, որպեսզի հակվես աղոթքի:

 

 

Պաիսիոս Աթոսացի

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

07.05.20

Տոնացույց 2025

ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇբթԿիր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․