Հոգու լույսը

- Ինչո՞ւ են որոշ մարդկանց մասին ասում, որ նրանք լուսավոր հոգի ունեն, իսկ մյուսների մասին՝ մութ,- հարցրեց դուստրը,- չէ՞ որ անհնար է մարդու հոգին տեսնել: Մարդիկ կարող են ձևացնել:

Մայրը պատասխանեց.

- Երբ լուսավոր հոգով մարդու ես հանդիպում, դու էլ ես լուսավորվում: Եթե հոգու ինչ-որ ցավ ունես, ապա այն հանդարտվում է նման մարդու կողքին: Այդպիսի մարդն ամրացնում է Աստծո հանդեպ ունեցած հավատդ, քո հանդեպ հավատդ, դու լուռ ուրախություն ես զգում և երջանկության հույս, ուզում ես բոլորին սիրել և բարիք գործել...

- Իսկ եթե մարդն ամեն ինչ կարծես թե ճիշտ է ասում, բայց ես սկսում եմ ինձ վատ զգալ նրա ճշտությունից, թևաթափ եմ լինում և կյանքը մի տեսակ խավար է թվում, նշանակում է, որ այդ մարդը չար է ու կեղծավո՞ր:

- Ոչ, աղջի՛կս: Նշանակում է, որ այդ մարդու հոգում լույսի պակաս կա: Որ այդ մարդը դժբախտ է, և քեզ հետ շփվելով, առանց գիտակցելու, իր դժբախտությունը քեզ հետ է կիսում:

- Ու ի՞նչ պետք է անեմ այդ դեպքում:

- Ինքդ լուսավորիր այդ մարդուն: Եվ որքան շատ ջանաս լուսավորելու համար, այնքան շատ լույս կտրվի քեզ: Հիշի՛ր, լույսը ոչ միայն Աստծո ու հավատի մասին խոսակցություններն են, այլև ժպիտը, բարի խոսքը, սատար կանգնելն ու օգնությունը:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

17.07.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․