Մի պաշտոնյա նամակով դիմեց սուրբ Նեղոս Սինայեցուն՝ խնդրելով իրեն լուսավորել քրիստոնեական ուսմունքի հարցերում: Սուրբ Նեղոսը պատասխանեց.
- Հոգուդ տունը, հատակից մինչև տանիք, ժահրով, խեցիների կտորտանքով, կեղտոտ շապիկներով, կմախքի ոսկորներով ու հողով է լցված: Ուստի, ինչպե՞ս ես խնդրում, որ անգին գիտելիքի արքայական անոթը բերեմ ու այնտեղ դնեմ, քանզի նույնիսկ ազատ տեղ չի գտնվի դրա համար: Բայց սթափվի՛ր այսօր ևեթ ու գոնե որոշ չափով հո՛գ տար քո մասին: Քանի որ, եթե գոնե մի փոքր ջանք թափես, սիրտդ մաքրես ու կարգի բերես, ապա ես էլ պատրաստակամորեն կընդառաջեմ քեզ, հոգու համար օգտավետ խոսքեր կասեմ ու հոգուդ տունն աստվածային գոհարներով կլցնեմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի