Դասի ժամանակ ուսուցչուհին ասում է.
- Երեխանե՛ր, որևէ հրաշք ասեք:
Քրիստոնյա ընտանիքում դաստիարակված մի աղջնակ ձեռք է բարձրացնում և ասում.
- Հրաշք էր, երբ Աստված իսրայելցիներին Կարմիր ծովի միջով անցկացրեց:
Ուսուցչուհին հոնքերը կիտելով դժգոհությամբ ասում է.
- Դա չի կարելի հրաշք անվանել: Գիտնականները պարզել են, որ որոշակի հատվածում, որոշակի ժամանակ այդ ծովը ծնկից է լինում և հանգիստ կարելի է անցնել այն:
Եվ կրկին հարցնում է.
- Դե՛, երեխանե՛ր, ո՞վ որևէ հրաշք կասի:
Կրկին նույն աղջնակն է ձեռք բարձրացնում: Ուսուցչուհին ստիպված հարցնում է:
- Հրաշք էր, երբ փարավոնի զորքը խեղդվեց այն ծովում, որը ծնկից էր,- պատասխանում է աղջիկը:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը