Տերը երկու հանձնակատար հրեշտակ ուներ: Նրանցից մեկն անդադար ճամփորդում էր երկրի ու երկնքի միջև: Իսկ մյուսը ողջ ժամանակ նստած էր ամպի վրա ու մտածում էր, թե իր ընկերն ինչու է այդքան ճամփորդում:
Եվ ահա մի օր էլ նստած հրեշտակը մյուսին հարցրեց.
- Ասա՛ ինձ, իմ եղբայրակից հրեշտակ, այդ ի՞նչ աշխատանքով ես զբաղված ողջ ժամանակ:
- Ես բոլոր «Խնդրում եմ Քեզ, Տե՛ր Աստված»-ներն եմ մարդկանցից հավաքում ու Աստծուն տանում: Իսկ թույլ տուր հարցնել, թե քո՛ աշխատանքն ինչո՞ւմ է կայանում, որ ողջ ժամանակ նստած երկրին ես նայում:
- Իմ աշխատանքն այն է, որ բոլոր «Շնորհակալ եմ, Տե՛ր»-երը հավաքեմ մարդկանցից ու Տիրոջը տանեմ:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի