22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Վանականը կարոտոֆիլ էր եփում ընթրիքի համար ու աղոթում: Հոգում խաղաղություն էր, անդորր: Նույնիսկ սենյակում պտտվող ճանճերը նրան չէին խանգարում: Բայց հանկարծ շեղվեց աղոթքից: Եվ նույն պահին մտքերն ու կասկածներն սկսեցին տանջել նրան: Հուսահատության զգացում հայտնվեց: Նույնիսկ սկսեց մեղքի մասին մտածել…
«Այս ի՞նչ բան է,- չհասկացավ վանականը,- որտեղի՞ց հայտնվեց այս փորձանքը»:
Եվ այդ պահին նայեց ճանճերին, որոնք ոչ միայն վախենում էին նստել տաք կաթսայի վրա, այլև վախենում էին նույնիսկ մոտենալ դրան, և ամեն ինչ հասկացավ:
Ժպտաց ու շարունակեց ջերմեռանդ աղոթքը: Եվ կրկին խաղաղություն տիրեց հոգում, անդորր…
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը