Մի պատգամավոր հայտնվում է հանդերձյալ աշխարհում, հեռվում տեսնում է դրախտի դարպասները, որոնց առջև մարդկանց հսկայական բազմություն է լինում, ուր բոլորը ջանք են գործադրում մտնել դրախտ, բայց քչերն են կարողանում դարպասներից ներս անցնել: Արագ մտնում է այդ բազմության մեջ և ամեն ջանք գործադրում այն ճեղքելու և առաջինը դրախտի դարպասների մոտ հասնել համար, սակայն մխրճված մնում է հսկայական բազմության կենտրոնում ու հուսակտուր գոչում.
- Սիրելի՛ քաղաքացիներ, թո՛ւյլ տվեք անցնել, ինքս, իբրև պատգամավոր, Աստծո մոտ տանում եմ ձեր խնդրանքներն ու առաջարկությունները, որպեսզի Աստված ձեզ ողորմի և կարողանաք բոլորդ դրախտ մտնել:
Դրախտի դարպասների մոտ կանգնած հրեշտակներից մեկը սավառնում է նրա կողմը և ասում.
- Ի՞նչն է քեզ առաջ մղում քո նպատակին հասնելու համար` Աստծու և մարդկանց հանդեպ սե՞րը, թե՞ դրա պակասությունը, որտեղ տեղ է գրավել քո «ես»-ը:
Պատգամավորը լռում է և դադարում մյուսներին հրմշտել` կանգնած մնալով միլիարդավոր բազմության կենտրոնում…
Հովհաննես Մանուկյան