Ինքդ քեզնից չես փախչի

Եգիպտական անապատում մի ճգնավոր էր ապրում: Եվ այնքան տանջվեց գայթակղություններից, որ որոշեց հրաժարվել վանական կյանքից ու գնալ ուր աչքը կկտրի: Բայց երբ ոտնամանների կապերն էր կապում, հանկարծ մեկ այլ ճգնավորի տեսավ, որը նույնպես արագ-արագ ոտնամաններն էր հագնում:

- Ո՞վ ես դու,- անծանոթին հարցրեց ճգնավորը:

- Քո «ես»-ը,- լսեց ի պատասխան,- ուր էլ գնաս, միևնույն է, հետևելու եմ քեզ:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

10.08.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․