Եկան մի անգամ դևերը հայր Արսենիոսի սենյակը և նեղեցին նրան, իսկ սպասավորները գալով` դրսից լսեցին նրա ձայնը, որ ասում էր` առ Աստված գոչելով. «Մի՛ թող ինձ, քանզի երբեք քո առաջ բարի գործ չգործեցի, այլ հանուն քո քաղցրության թո՛ւյլ տուր սկզբից սկսել»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016