Ծեր վանականին հարցրեցին մի մարդու մասին, թե հարուստ է նա արդյոք:
- Չգիտեմ,- պատասխանեց նա,- ինձ հայտնի է միայն, որ նա շատ փող ունի:
- Նշանակում է հարո՞ւստ է:
- Հարուստ լինելն ու շատ փող ունենալը նույնը չէ,- ասաց ծերունին,- միայն նա է իսկապես հարուստ, ով լիովին բավարարված է իր ունեցածով: Իսկ նա, ով ջանում է իր ունեցածից ավելին ունենալ՝ ավելի աղքատ է քան նա, ով ոչինչ չունի, բայց գոհ է իր ունեցածից:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի