Ժուժկալության մասին

Հայր Մակարիոս Եգիպտացու մասին ասում էին, թե երբ եղ­բայրների հետ ճաշելիս էր լինում, իր վրա կանոն էր դրել, որ եթե այնտեղ գինի լինի, և ինքը ըմպի եղբայրների հետ, ամեն մի բաժակի դիմաց մեկ օր ջուր չպետք է ըմպի: Եղբայրները նրան գինի տալիս էին՝ մխիթարության համար, իսկ նա ուրախությամբ ընդունում էր, որպեսզի հետո տանջեր իրեն: Իսկ նրա աշակերտը, քանի որ գիտեր, որ նրան վնասում են, ասում էր. «Ի սեր Աստծո, նրան գինի մի՛ տվեք, այլապես խցում ինքն իրեն կտանջի»: Եվ եղբայրները, իմանալով իս­կությունը, նրան այլևս գինի չէին տալիս:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

08.12.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․