Ոմն եղբայր դուրս եկավ Սկիտեից, իսկ մեկ այլ եղբայր նրան ճանապարհակից եղավ: Երբ հասան այն տեղը, որտեղից պիտի բաժանվեին, ծերը նրան ասաց. «Այսօր մի բան ճաշակենք միասին, եղբա՛յր, հետո բաժանվենք միմյանցից»: Եվ քանի որ շաբաթվա առաջին օրն էր, այդպես էլ արեցին, իսկ երբ եկավ շաբաթը, ծերն առավոտյան շտապեց գնալ այն եղբոր մոտ և ասաց. «Դեռ չե՞ս քաղցել, որ մի բան ուտենք»: Եղբայրը նրան ասաց. «Սոված չեմ, հա՛յր, քանզի ամեն օր ճաշակում եմ»: Ծերը նրան ասաց. «Ներո՛ղ եղիր ինձ, եղբա՛յր, այն մեր՝ միասին ճաշակելուց հետո ոչինչ չեմ կերել»: Երբ եղբայրը լսեց այդ, խիստ զղջաց, և նրան մեծ օգուտ եղավ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016