25 Նոյեմբեր, Բշ
Հայր Զենոնի մասին ասում էին, թե նա մի անգամ շրջում էր Պաղեստինում և հոգնելով՝ նստեց մի թզենու տակ, որ հաց ուտի: Խորհուրդները նրան ասացին. «Այդ թզից վերցրո՛ւ և կե՛ր»: Իսկ ինքն իր խորհուրդներին պատասխանեց. «Բայց ինչպե՞ս անեմ, քանզի գողերը տանջանքների են մատնվում. ահա դու փորձի՛ր քեզ, թե կարո՞ղ ես դիմանալ տանջանքներին»: Եվ փութկոտ վեր կենալով՝ հինգ օր մնաց արևի կիզիչ տոթի տակ, և ողջ մարմինն արևահարվեց: Եվ ինքն իրեն ասաց. «Եթե հրի ու տանջանքների չես կարող դիմանալ, եթե տանջանքների մեջ չես կարող ժուժկալել՝ երբեք գողացված բան մի՛ կեր»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016