Ժուժկալություն

Մի եղբայր կար վանքում, որը, երբ երեցն արձակում էր ժողովրդին, ամենավերջինն էր դուրս գալիս` ակնկալելով, թե մեկնումեկն իրեն կհրավիրի իր մոտ: Սակայն մի օր ժողովրդից առաջ դուրս եկավ և շտապեց իր խուցը, իսկ երեցը, նկատելով այդ, զարմացավ: Եվ երբ կրկին նա եկեղեցի եկավ, երեցը նրան հարցրեց. «Ճշմարի՛տն ասա ինձ, այդ ի՞նչ է, որ դու անում ես, որովհետև մշտապես, երբ հավաք էր լինում, դու մնում էիր մինչև վերջ, իսկ նախորդ օրը ամենքից առաջ դուրս եկար»: Եղբայրը նրան ասաց. «Որովհետև ես ինձ զսպում էի, որ ուտելիք չպատրաստեմ, դրա համար մնում էի մինչև վերջ, որպեսզի թերևս մեկը հրավիրի ինձ: Երեկ, նախքան հավաքին գալս, ինձ համար մի քիչ ոսպաթան եփեցի, դրա համար, երբ Հաղորդությունն առա, անմիջապես դուրս եկա»: Երբ երեցը լսեց այս, պատվեր տվեց եկեղեցուն և ասաց. «Եղբայրնե՛ր, նախքան ձեր` եկեղեցի գալը, թո՛ղ ձեզնից յուրաքանչյուրն իր խցում մի քիչ թան եփի, որպեսզի դրա համար հոժարությամբ վերադառնաք ձեր խցերը»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

19.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․