25 Նոյեմբեր, Բշ
Հին ժամանակներում մի կախարդական ջրհոր կար: Մարդը մոտենում էր ջրհորին, դույլը ցած իջեցնում և հանում այն, ինչ իր սրտում էր: Սկզբում մարդիկ սեր, բարություն, քնքշանք էին հանում: Ով ինչ ուներ, այն էլ ավելանում էր: Բայց հետո ինչ-որ բան պատահեց աշխարհում. մարդիկ, ավելի ու ավելի հաճախ, սկսեցին ջրհորից չարություն, նախանձ ու ատելություն հանել:
Որոշեցին, որ ջրհորը փչացել է և հողով ծածկեցին: Չէ՞ որ ավելի հեշտ է ջրհորը ծածկել, քան սեփական սիրտը մաքրել:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի