Կարկատաններով ծածկոցը

Մի մարդ հուսահատության հասավ: Բարձրացավ շենքի տանիքը, որպեսզի վերջ տա կյանքին:

Պատահաբար ներքև նայեց ու տեսավ, որ բազմաթիվ մարդիկ էին հավաքվում այնտեղ: Դա կարկատաններով մեծ ծածկոցի էր նման: Տոնախմբություն էր սկսվում:

Եվ այդժամ հասկացավ, որ մարդկային կյանքը մի մեծ կարկատաններով ծածկոց է և միայն Աստված գիտե, թե դրանում քանի և ինչպիսի կտորներ պիտի լինեն՝ երջանկության ու վշտի, առողջության ու հիվանդության, ուրախության ու  դժբախտության: Իսկ եթե այդ ընթացքն ինքնակամորեն ընդհատել, ապա կտորի մի անպետք մաս կմնա միայն: Եվ այնժամ մարդն իջավ տանիքից և դժվարին ու քարքարոտ, բայց հրաշքներով ու զարմանահրաշ բացահայտումներով լի աստվածճանաչողության ճանապարհով գնաց:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի 

18.05.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․