25 Նոյեմբեր, Բշ
Մի իտալացի քանդակագործ մտախոհ պտտվում է մի հսկա քարի շուրջ: Նրան է մոտենում մի քահանա և հարցնում, թե ինչ է պատահել:
Քանդակագործն ասում է.
- Ես ամբողջ սրտով հավատում եմ Աստծուն ու հիշում, որ Ավետարանում ասվում է, եթե նույնիսկ մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք, ապա կարող եք լեռներ տեղափոխել:
Եվ ահա ուզում եմ այս քարը տեղափոխվի իմ արհեստանոց և Աբրահամի հոյակերտ քանդակը պատրաստեմ: Սակայն ինչքան հավատով ասում եմ ու մեծ հավատքով հավատում, այս քարը նույնիսկ իր տեղից չի ցնցվում...
Քահանան պատասխանում է.
- Քեզ ոչ թե մեծ հավատք է անհրաժեշտ, որպեսզի քարեր տեղափոխես այդ հավատքի շնորհիվ, այլ Աբրահամի նման ունենալ անսահման վստահություն ու մեծ հավատք առ Աստված... Իսկ դու կատարյալ կերպով վստահում և հավատո՞ւմ ես Քրիստոսին, եթե նույնիսկ չի ստացվում լեռներ տեղափոխել...
Աստված ակնկալում է, որպեսզի մենք ձգտենք ունենալ ոչ թե մեծ հավատք լեռներ տեղափոխելու համար, այլ ունենալ մեծ հավատք հենց Իր նկատմամբ:
Հովհաննես Մանուկյան