25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Հայր Պամբոյի մասին պատմում էին, թե երբ փոխադրվելու էր հանդերձյալ աշխարհ, հոգին ելնելու ժամին նրանց, ովքեր նրա շուրջն էին, ասաց. «Այն օրից, երբ եկա այս անապատը, շինեցի խրճիթ և բնակվեցի նրանում, չեմ հիշում, որ հաց կերած լինեմ՝ առանց իմ ձեռագործի, և ոչ էլ խոսքերիս համար ապաշխարության կարիք ունեցա: Սակայն այժմ այնպես եմ գնում Աստծո առաջ, կարծես թե բնավ չեմ էլ սկսել ճգնել»: Մինչդեռ նա ամենքից ավելի ջանադիր էր: Երբ մեկը ինչոր բան էր հարցնում նրան Սուրբ Գրքից կամ խրատ, շուտափույթ պատասխան չէր տալիս, այլ ասում էր. «Չգիտեմ այդ բանը»: Դրանից անցնում էր մեկ ամիս և ավելի, նոր պատասխանում էր:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016