25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր եկավ հայր Եղիա մենակյացի մոտ, որ բնակվում էր սուրբ Սաբբայի այրում, և ասաց նրան. «Կյանքի խոսք ասա՛ ինձ, ով հա՛յր»: Ծերը նրան ասաց. «Մեր հայրերի օրոք այս երեք առաքինություններն էին փայլում. անընչություն, անմեղություն և պահեցողություն: Այժմ կրոնավորներին տիրել են ագահությունը, որկրամոլությունն ու լիրբ հանդգնությունը: Արդ, սրանցից որը կկամենաս, այն էլ վերցրու քեզ համար»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016