Հայր Պախոմիոսի մասին ասում էին, թե երբ մոտ էր հանդերձյալ կյանք փոխադրվելու, իր հոգևոր որդիներին ասաց. «Մի՛ բնակվեք հերձվածող մարդու հետ և մի՛ ծանոթացեք իշխանների հետ: Ձեր ձեռ քերը թող չմեկնվեն ունեցվածք հավաքելու, այլ առավելապես թո՛ղ մեկնվեն ցրելու ու տալու»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016