Կատարյալ առաքինության մասին

Ոմն եղբայր հարցրեց հայր Հովսեփին և ասաց. «Եթե հալա­ծանքներ և տանջանքներ սկսվեն, հա՛յր, ո՞րն է ավելի լավ՝ փախչել անապա՞տ, թե՞ քաղաքներ ու գյուղեր»: Ծերը նրան ասաց. «Որտեղ լսես՝ ուղղափառներ կան, այնտեղ էլ գնա՛: Բնավ չունենաս երիտա­սարդական սեր քո սրտում, նրանց երբեք մոտ չնստես, այլ ատի՛ր և փախի՛ր այդ սիրուց, ինչպես չար գազանից: Եթե կարողանաս հան­դարտվել քո սենյակում, դա էլ բարի է: Քո բանջարն ի՛նքդ մշակիր, որպեսզի ստիպված չլինես ուրիշի մոտ գնալ և նրանից խնդրել»: Եղ­բայրը նրան ասաց. «Ուզում եմ նստել եղբայրների մեջ և առանձնա­նալ իմ խցում. և տա՞մ նրանց իմ ձեռագործը և ստանամ նրանցից ինձ անհրաժեշտ բաները»: Ծերը նրան ասաց. «Մեր հայրերը հավանու­թյուն չտվին այդ գործին և չթույլատրեցին, որովհետև եթե այդ անես, ոչ մեկին չես տա քո հացը, քանզի թույլ չի տա քեզ սատանան»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.03.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․