22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Ծերերից մեկը բրդյա գործվածք գնեց. տակը դնելով՝ նստեց վրան և կրպակատիրոջը տալիք դրամն էր հաշվում: Ինչոր մեկը ուզում էր գողանալ կտավը և հետևում սպասում էր: Հասկանալով այդ` ծերը կռացավ դեպի կրպակատերը, ում պետք է տար դրամը, և գողը, վերցնելով գործվածքը, գնաց: Ծերը ո՛չ փնտրեց այն, ո՛չ էլ որևէ բան խոսեց այդ մասին, այլ վճարեց գինը և գնաց խնդությամբ, քանզի` քանի դեռ ուներ` իբրև թե ոչինչ չուներ, իսկ երբ կորցրեց` բոլորովին չցավեց` իբրև թե մի բան պակասել է իրենից:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016