25 Նոյեմբեր, Բշ
Հայր Մատոյեն ասաց. «Երեք եղբայրներ գնացին հայր Պափնոտիոսի մոտ, ում Կեփալա են կոչում, որպեսզի նրանից շահեկան խոսք լսեն: Ծերը նրանց ասաց. «Ի՞նչ եք ինձանից կամենում լսել, որ ասեմ ձեզ՝ հոգևո՞ր, թե՞ մարմնավոր խոսք»: Նրանք ասացին՝ հոգևոր: Ծերն ասաց նրանց. «Գնացե՛ք, սիրեցե՛ք առավել վիշտը, քան հանգիստը: Ավելի լավ համարեցե՛ք արհամարհանքը, քան փառքը: Առավել սիրեցե՛ք բարին տալը, քան առնելը»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016