Մի անգամ երկու ընթերցասեր ընկեր հանդիպեցին ու կանգ առան զրուցելու.
- Ի՞նչ նորություն կա,- հարցրեց մեկը:
- Վերջերս մի լավ գիրք կարդացի, շատ հավանեցի:
- Ինչի՞ մասին:
- Կյանքի:
- Դե կտաս ես էլ կարդամ:
Մի քանի օր անց գրքի տերն ընկերոջ մոտ եկավ: Նայում է նրան, իսկ նա իր շնով է զբաղված՝ սովորեցնում է նետած փայտը բերել:
- Հա, բարև: Իսկ ես շուն եմ գնել: Ամեն օր զբաղվում եմ նրա հետ,- ասաց ընկերը:
- Իսկ ես քեզ համար այն գիրքն եմ բերել, որ խոստացել էի,- ասաց հյուրը:
Բայց շան երջանիկ տերն այնքան էր տարվել վարժանքներով, որ արդեն չէր լսում ընկերոջը:
- Մի փոքր հանգիստ թող շանդ,- չդիմացավ ընկերը,- ու նոր գիրքը նայիր:
- Հա՜, գի՜րքը,- շրջվեց շան տերը,- Իսկ շների մասին ոչինչ չունե՞ս:
«Քանզի պիտի գա ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետությանը, այլ, յուրաքանչյուրն ըստ իր ցանկությունների, ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով» (Բ Տիմ. 4:3):
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի