Խաչի զորությունը

Երեք աղջիկ քայլում էին երկաթգծերով և հայտնվեցին հանդիպակաց ընթացող գնացքների արանքում, սակայն ողջ մնացին: Նրանց կողքին կանգնած դևերը սարսափելի վիճում էին.

- Ինչո՞ւ առաջինին գնացքի տակ չգցեցիր,- գոռում էին մեկի վրա,- նրա հոգին մերը կլիներ:

- Չէի կարող, նրա պարանոցից խաչ է կախված:

- Իսկ դու ինչո՞ւ հապաղեցիր: Երկրորդն էլ հո առանց խաչի է,- գոռում էին մյուսի վրա:

- Թեկուզ առանց խաչի է, բայց խաչակնքվեց:

- Իսկ դու ինչ է, քնե՞լ էիր, ախր երրորդը լրիվ անհավատ է,- հարցրեցին մյուսին:

- Անհավատն անհավատ է, բայց նրա մայրը տնից դուրս գալիս խաչակնքեց նրա ետևից ու ասաց. «Աստված քեզ հետ, աղջի՛կս»:

 

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի  

08.12.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․