12 Հոկտեմբեր, Շբ
Ավանակը մտնում է մի պարտեզ և հիացմունքով մոտենում գետնին փռված, աչքի
զարնող իր տեսքից փքված, մի մեծ, արևի ճառագայթներից փայլփլող դեղնավուն մի
պտուղի և ասում.
- Ի՞նչ գեղեցիկ ես ու ախորժելի, վերջապես գտա իմ երկրորդ կեսին: Ի՞նչ է անունդ:
Պտուղը պատասխանում է.
- Ինձ դդմենի են ասում: Իսկ քո ականջներն ինչու՞ են ավանակի ականջների նման երկար:
Ավանակն ավելի մեծ հիացմունքով ասում է.
- Որովհետև ես ավանակ եմ: Սիրո հրեշտակներն ինձ հիմար էին ասում: Նույնիսկ հասա
երկնքի արքայություն և ցանկացա ներս մտնել ու իմ երկրորդ կեսին փնտրել, բայց
հրեշտակները թույլ չտվեցին և ուղարկեցին այստեղ: Ինձ մխիթարեցիր. տեսնում եմ, որ
ինձանից ավելի հիմարը կա:
Զուր չեն ասում, որ դդումն էլ է արտաքինից գեղեցիկ, բայց դե դդում է էլի...
Սիրո հրեշտակն իջնում է երկնքից ու հորդորում ավանակին.
- Քո անմտությանը չափ ու սահման չկա, քեզ ուղարկեցի այս պարտեզ, որովհետև քիչ հեռու մի այլ ավանակ եմ նաև ուղարկել, իսկ դու եկար ու դդմին մոտեցար: Այժմ, արագ
գնա դեպի մյուս ավանակը, քանի դեռ դա էլ` հմայված ծաղիկներով, ամբողջությամբ չի կերել
պարտեզի վարդերը...
Հովհաննես Մանուկյան