25 Նոյեմբեր, Բշ
Ոմն մեծ ծերի մոտ` Թեբայիդ, բերին մի դիվահարի և աղաչեցին նրան, որ դևը հանի, իսկ ծերը չէր կամենում: Երբ բազմիցս աղաչեցին նրան, գթաց ծերը և դևին ասաց. «Դո՛ւրս եկ Աստծո արարածի միջից»: Եվ դևն ասաց. «Ես դուրս կգամ, սակայն քեզ մի բան հարցնեմ. ի՞նչ է գրված Ավետարանում` ովքե՞ր են այծերը և ովքե՞ր` ոչխարները»: Եվ ծերն ասաց. «Այծը ես եմ, իսկ ոչխարներին՝ Աստված գիտե, թե ովքեր են»: Եվ դևը լսելով` բարձր ձայնով աղաղակեց և ասաց. «Ահա քո խոնարհության համար ելնում եմ»: Եվ նույն պահին էլ դուրս եկավ մարդուց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016