4 Նոյեմբեր, Բշ
Հայր Ալոնիսը խիստ գովեստների արժանացավ եղբայրների կողմից, որովհետև հեզությամբ սպասավորեց ժողովի օրը, սակայն չպատասխանեց իրեն գովողներին: Եվ երբ նստած էր տանը, աշակերտը նրան ասաց. «Ինչո՞ւ պատասխան չտվեցիր քեզ գովողներին»: Եվ նա ասաց. «Եթե պատասխան տայի, հայտնի կդարձնեի, թե ախտերի մեջ ընկա իրենց խոսքերից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016