23 Նոյեմբեր, Շբ
Ոմն ծեր ասաց. «Խոնարհությունը բազմիցս առանց ջանադրության շատերին ապրեցրեց, որի վկաներն են մաքսավորը, պոռնիկը և անառակ որդին (Ղուկ. ԺԸ 10-14, Հեսու 17-25, Հակոբոս Բ 25, Ղուկ. 11-32): Սրանք մի խոսք ասացին և ապրեցին: Իսկ մարդու տքնաջանությունը` եթե խոնարհություն չունի, նրա իսկ կործանումն է, քանզի շատերը մեծամեծ ջանքեր գործադրելով` ընկնում են ամբարտավանության մեջ` ինչպես փարիսեցին (Ղուկ. ԺԸ 11-12), և կորչում են»: Ծերն ասաց դարձյալ. «Հավատից խոսելն ու հավատի մասին կարդալը ցամաքեցնում են մարդու զղջումն ու եղծանում են այն, իսկ հայրերի վարքն ու նրանց խոսքերը լուսավորում են հոգին»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016