25 Նոյեմբեր, Բշ
Երեք հայրեր սովորություն ունեին՝ տարին մեկ անգամ այցելել հայր Անտոնիոսին, և երբ կրկին անգամ այցելեցին, նրանցից երկուսը հարցնում էին նրան իրենց խորհուրդների և հոգու փրկության մասին, իսկ մյուսը միշտ լուռ էր և ոչինչ չէր հարցնում: Շատ ժամանակ անց հայր Անտոնը նրան ասաց. «Ահա այսքան տարի է` գալիս ես այստեղ և ինձ ոչինչ չես հարցնում»: Նա պատասխանեց և ասաց. «Բավական է ինձ միայն տեսնել քեզ` և դա արդեն իսկ հոգեշահ է»: Այսպիսին է խոնարհությունը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016