25 Նոյեմբեր, Բշ
Հարցրին ծերին, թե լա՞վ բան է օտարությունը: Պատասխանեց. «Այո՛, լավ է. ահավասիկ մի եկեղեցում սեր էին ճաշակում եղբայրները (ագապե), և այնտեղ մի օտար կար, որին դուրս հանեցին, սակայն խղճմտանք զգալով՝ դարձյալ ետ կանչեցին և այնուհետև նրան հարցրին. «Ի՞նչ ապրումներ ունեցար հեռանալիս և վերադառնալիս»: Եվ նա ասաց. «Ես ինձ շուն եմ համարում. եթե վռնդում են, գնում եմ, և երբ կանչում են, գալիս եմ»: Եվ եղբայրներն ազդվեցին նրա խոնարհությունից»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016