22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Խոսքը

Աշակերտը հարցնում է վանահորը.

- Ինչո՞ւ այս երկու մարդկանց հետ միևնույն կերպով չվարվեցիր, քանի որ երկուսն էլ ինձ անմիտ անվանեցին. մեկին՝ հանդիմանեցիր, մյուսին՝ գովաբանեցիր:

Վանահայրը պատասխանում է.

- Այն մեկն անմիտ կոչեց սրտի չարությամբ և ցանկացավ դատապարտել քեզ, իսկ մյուսը` սրտի բարությամբ անմիտ ասաց` քո սխալը ցույց տալու և օգնելու համար: Հարցն այն է, թե գավաթի մեջ ինչ ես լցնում` խմելու ջո՞ւր, թե՞ թույն, այդ գավաթը խոսքն է, իսկ ջուրը կամ թույնը դրա պարունակությունն են՝ սիրով կամ դատապարտությամբ ասված խոսքը...

 

Հովհաննես Մանուկյան

13.10.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․