Կիրակի օրը պատվելու մասին

Կիրակի օրը վաստակած փողը կրակ է, որը կխժռի նաև մնացածը:

Աշխատիր որքան ուզում ես, բայց Աստված կտա այնքան, որքան հարկ կհամարի:

- Ինչո՞ւ ես կիրակի օրն աշխատում,- մի վաճառական հարցրեց արհեստավորին:

- Որովհետև աղքատ եմ,- պատասխանեց վերջինս:

- Քանի՞ տարի ես աշխատում:

- Ողջ կյանքս:

- Սակայն չես հարստացել: Եկ պայմանավորվենք, որ կպահես կիրակի օրը: Վեց օր ջանասիրաբար աշխատիր, իսկ կիրակի օրը եկեղեցի գնա: Կես տարի անց կայցելեմ քեզ և եկեղեցի հաճախելու պատճառով կրած ողջ վնասդ կփոխհատուցեմ…

- Դե, ինչպե՞ս են գործերդ,- հարցրեց նա վեց ամիս անց:

- Վատ չեն,- պատասխանեց արհեստավորը,- կով եմ գնել…

Պարզվում է իրավացի է նա, ով ասել է. «Աղքատանալու երկու ստույգ միջոց գիտեմ՝ գողությունը և կիրակի օրը աշխատելը»: Հիշեք, թե մենք ում ենք աշխատում պաշտպանել: Մեր ընտանիքի անդամներին: Այդպես էլ Աստված է պահպանում նրանց, ովքեր Իր Եկեղեցուն են պատկանում:

 

Ծայրագույն վարդապետ Խարլամպիոս Վասիլոպուլոս

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

11.07.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․