25 Նոյեմբեր, Բշ
Մի պատանի էր գնում ճանապարհով: Հանկարծ տեսավ գետնին մի կոպեկ է ընկած: «Կոպեկն էլ է փող»,- մտածեց նա ու վերցնելով՝ դրամապանակի մեջ դրեց:
Հետո սկսեց մտածել. «Իսկ ի՞նչ կանեի, եթե հազար ռուբլի գտնեի: Հորս և մորս համար նվերներ կգնեի»: Հազիվ էր այդ մասին մտածել, երբ զգաց, որ դրամապանակը ծանրացել է: Նայեց դրա մեջ, իսկ այնտեղ՝ հազար ռուբլի:
«Տարօրինակ է,- զարմացավ պատանին,- մի կոպեկ էր, իսկ հիմա հազար ռուբլի դարձավ: Իսկ ի՞նչ կանեի, եթե տասը հազար ռուբլի գտնեի: Մի կով կգնեի և հայրս ու մայրս կաթ կխմեին»: Եվ արագ դրամապանակի մեջ նայեց, իսկ այնտեղ արդեն տասը հազար ռուբլի էր:
«Ա՜յ քեզ հրաշք,- ուրախացավ պատանին,- իսկ ի՞նչ կանեի, եթե հարյուր հազար գտնեի: Մի տուն կգնեի, կամուսնանայի և հորս ու մորս էլ կտեղափոխեի նոր տուն»: Եվ կրկին դրամապանակի մեջ նայեց. հարյուր հազարն այնտեղ էր:
Դրամապանակը փակեց ու մտածմունքի մեջ ընկավ. «Միգուցե պետք չէ՞ հորս ու մորս նոր տուն տանել: Իսկ եթե նրանք կնոջս դուր չգա՞ն: Թող հին տանն ապրեն: Կով պահելն էլ հեշտ չէ, ավելի լավ է այծ գնեմ: Շատ նվերներ էլ չեմ գնի, ինձ համար պետք է հագուստ գնեմ»: Եվ զգաց պատանին, որ դրամապանակը թեթև-թեթև է: Բացեց այն, իսկ այնտեղ միայն մեկ կոպեկ էր:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի