22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Կրկին չդատելու մասին

Հայր Գաբրիել Ուրգեբաձեն պատմում էր. «Մի անգամ խորանում մի քահանայի մասին խոսում էին, որ հարբեցող է: Ես նույնպես դատեցի, չնայած չէի ճանաչում այդ մարդուն: Ցանկացա ինձ ցույց տալ Պարտրիարքի առջև:

Մեր տանը միշտ շատ գինի կա: Ես չեմ խմում, բայց մի օր ցանկացա և խմեցի: Այդպես խմած Սիոնի գնացի և անամոթաբար խորան բարձրացա: Հայտնվեցի հենց այն տեղում, որտեղ դատեցի այն խեղճ քահանային: Կանգնած տեղում ճոճվեցի, իսկ Պատրիարքն այնպես պահեց ինձ, որ մյուսները նույնիսկ չնկատեցին: Հետո կռահեցի, թե դա ինչու պատահեց ինձ: Որևէ մեկին դատելով՝ հենց Աստծուն ես դատում»:

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

27.06.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․