25 Նոյեմբեր, Բշ
Լրագրողը ֆերմերին հարցրեց, թե ո՞րն է նրա աճեցրած եգիպտացորենի գաղտնիքը, որն իր որակով ամեն տարի հաղթում է բոլոր մրցույթներում: Ֆերմերը պատասխանեց, որ ողջ գաղտնիքն այն է, որ ցանքսի համար նա եգիպտացորենի լավագույն կողրերը բաժանում է իր հարևաններին:
- Իսկ ինչո՞ւ եք ամենալավ հատիկները հարևաններին տալիս, եթե նրանք էլ ձեզ հետ մշտապես մասնակցում են բոլոր մրցույթներին և ձեր մրցակիցներն են:
- Բանն այն է,- ժպտաց ֆերմերը,- որ քամին ծաղկափոշին իմ դաշտերից հարևանների դաշտերն է քշում, և հակառակը: Եթե հարևանների եգիպտացորենն ավելի վատ կարգի լինի, քան իմն է, ապա իմ ցանքերը կսկսեն վատթարանալ: Իսկ թե մեզանից յուրաքանչուրն ինչպես կխնամի իր ցանքերը, դա արդեն այլ հարց է:
Նույնն է մարդկային փոխհարաբերություններում: Միշտ պետք է հիշել, որ բոլորս փոխկապակցված ենք:
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը